Զելենսկին դիտարկում է ԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնանկությունը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիտարկում է Զինված ուժերի գլխավոր հրամանատար Օլեքսանդր Սիրսկիին պաշտոնանկ անելու հնարավորությունը. տեղեկացնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ որոշման պատճառներից են պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականից հետո առաջացած ներքաղաքական արձագանքը, ինչպես նաև Սիրսկիի ռազմավարության վերաբերյալ նախագահի շրջապատի դժգոհությունը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննարկում է երկրի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Օլեքսանդր Սիրսկիին պաշտոնանկ անելու հնարավորությունը։
Ըստ Financial Times-ի՝ Զելենսկին սկսել է մտածել Սիրսկիի պաշտոնանկության մասին այն բանից հետո, երբ Ուկրաինայի մի շարք քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի պաշտոնից հեռանալու պատճառով։



