Հնդկական Skyroot Aerospace ստարտափը հաջողությամբ արձակել է Vikram-1-ը։ Այս մասին տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Նշվում է, որ սա Հնդկաստանում ստեղծված առաջին մասնավոր ուղեծրային հրթիռն է։ Այն օգտակար բեռնվածությունը հաջողությամբ դուրս է բերել Երկրին մերձավոր ցածր ուղեծիր։