ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
 Վրաստանի վարչապետի խոսքերով՝ Վրաստանը կօգնի ՀՀ-ին բժշկական անձնակազմով

Վրաստանի վարչապետի խոսքերով՝ Վրաստանը կօգնի ՀՀ-ին բժշկական անձնակազմով

Վրաստանի Վարչապետ Գեորգի Գախարիայի խոսքերով ՝ Վրաստանը կօգնի Հայաստանին բժշկական անձնակազմով: Վարչապետը դա հայտարարել է կառավարության նիստում, գրում է akhaltskha.net-ը:

«Սա համաշխարհային ճգնաժամ է, համաշխարհային մարտահրավեր, ինչպես համաճարակաբանական, այնպես էլ բժշկական տեսանկյունից, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի տեսանկյունից, և ոչ մի երկիր միայնակ չի կարող հաղթահարել դա: Հետևաբար պետք է փոխադարձ աջակցություն ցուցաբերել:

Գիտեք, հարևան երկրներում իրավիճակը շատ լարված է, ես անձամբ ամեն օր կապի մեջ եմ ՀՀ վարչապետի հետ, ճիշտ այնպես, ինչպես իմ գործընկերները, առողջապահության նախարարության ղեկավարը, էկոնոմիկայի նախարարը, և մենք պարզել ենք, թե մեր հարևաններին ինչպիսի օգնություն է պետք:

Այստեղ փոխադարձ աջակցությունը շատ կարևոր է: Իհարկե, Առողջապահության նախարարությանը արդեն հանձնարարվել է նախապատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին, և դա կլինի բժշկական անձնակազմի օգնությունը, նման խնդրանքն արտահայտվել էր մեր հարևանի կողմից »,-ասաց Գախարիան:

  • Կիսվել: