կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Վիրահայոց թեմին

Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը շնորհավորում է Վիրահայոց թեմին

Վրաստանի կրոնի հարցերով պետական ​​գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին և հայ համաքաղաքացիներին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, գրում է aliq.ge-ն:

«Այսօր՝ հունվարի 6-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է քրիստոնեական մեծագույն տոները՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը։ Սուրբ Ծնունդը քրիստոնեական տոն է, որը փոխեց աշխարհը: Ըստ Նոր Կտակարանի՝ Տիրոջ Աստվածահայտնությունը կապված է Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության հետ։

Կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, հայ համաքաղաքացիներին տոների առթիվ և մաղթում հաջողություններ»,-նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Տոնի առթիվ շնորհավորել է նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

  • Կիսվել: