կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաերթ Երևանում. Toyota-ն վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի

Վրաերթ Երևանում. Toyota-ն վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի

Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Ավան-Առինջ թաղամասի Տաշքեդնի  2/5 հասցեի դիմաց Toyota Camry մակնիշի  64 FF 100 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտապօգնության բժիկների հերթապահ խումբը  նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել,  ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները: Նշված գնդից տեղեկությունը փոխանցել է են ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմուքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գևորգ Մինասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

  • Կիսվել: