Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետները ժամանել են Կիև
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Ուկրաինա՝ մասնակցելու «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։
Այս մասին հայտնում է ուկրաինական UNN-ն:
Եվրոպական առաջնորդներին դիմավորել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան և նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը: