կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Վրացիները վերցրել են տասնյակ հայկական ֆուռերի վարորդների թղթերն ու չեն թողնում գալ ՀՀ

Վրացիները վերցրել են տասնյակ հայկական ֆուռերի վարորդների թղթերն ու չեն թողնում գալ ՀՀ

Մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ, որոնք ՀՀ են տեղափոխում ՌԴ-ից փայտի հետ կապված արտադրանք, փետրվարի 12-ից մնացել են Վրաստանում։ Ինչպես 24News-ին փոխանցեց ներմուծող ընկերություններից մեկում աշխատող զրուցակիցներից մեկը փետրվարի 12-ից նրանց ձեռքից վերցրել են բոլոր տեսակի փաստաթղթերը և թույլ չեն տալիս մեկնել Հայաստան՝ չտալով որևէ բացատրություն։

Վարորդները չգիտեն, թե ինչ է տեղի ունենալու, ինչքան են այնտեղ մնալու, ինչ կարգավիճակում են մնալու։ Վրացական կողմից հայտնել են, որ սպասում են հրամանի, այդ դեպքում նրանց կթողնեն գալ Հայաստան։ Ընդ որում, ՌԴ-ից դուրս եկող և Վրաստան մտնող մյուս ապրանքատեսակներ տեղափոխող բեռնատարներին նույնպես կանգնեցնում են և տեղափոխում են հատուկ պահպանվող տարածքներ, որտեղ վերջիններս սպասսում են, թե երբ վերջապես վրացական կողմը թույլ կտա նրանց տրանզիտային բեռը հասցնել Հայաստան։

Տեսանյութերը՝  այստեղ և  ստորև.

  • Կիսվել: