կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վրացական «Myway Airlines» ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան

Վրացական «Myway Airlines» ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Երևան

Վրացական «Myway Airlines» ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Թբիլիսի-Թել Ավիվ-Թբիլիսի և Թբիլիսի-Երևան-Թբիլիսի ուղղություններով: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը, փոխանցում է Panorama.am-ը:

Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը ներկայացրած դիմումի համաձայն, այդ ուղղություններով թռիչքները կիրականացվեն ըստ հետևյալ ժամանակացույցի:
 
Թբիլիսի-Թել Ավիվ-Թբիլիսի, հունիսի 2-ից հոկտեմբերի 28-ը, յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին։
 
Թբիլիսի-Երևան-Թբիլիսի՝ մայիսի 15-ից հոկտեմբերի 30-ը, ամեն օր:
 
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը շահագործման լիցենզիա է տրամադրել այս տարվա ապրիլի 20-ին:

  • Կիսվել: