Արթուր Սարգսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի քառակի չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբիշ 27-ամյա Արթուր Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել Օմսկում կայացած Ռ.ուսաստանի առաջնությունում:
Մինչև 97 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում նա առավելության է հասել Ադլան Ամրիևի նկատմամբ:
Երրորդ տեղերը զբաղեցրել են Իլյա Երմոլենկոն և Ազամատ Սեիտովը: