երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Երևանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել

Երևանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված օպերատիվ տվյաների փաստով:

Այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Նոր Նորք ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Լվովյան փողոցի հարակից ձորում մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ծեծկռտուքին մասնակցություն ունենալու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները Լվովյան փողոցի 25 շենքի մոտից Նոր Նորքի ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 34-ամյա Արտակ Հ.-ին, 29-ամյա Գրիգոր Գ.-ին, 34-ամյա Արսեն Ա.-ին, 28-ամյա Արմեն Ա.-ին, 26-ամյա Սերժ Ա.-ին, 30-ամյա Դավիթ Ե.-ին, 28-ամյա Տիգրան Ե.-ին, 48-ամյա Գևորգ Մ.-ին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ձորում նշված անձանց և Գ. Մանուկյանի, վերջինիս որդու՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Հրաչ Մ.-ի, նրա ընկերների՝ Էրիկ Ի.-ի, Էդգար Ի.-ի, Դերենիկ Պ.-ի, Գոռ Ա.-ի միջև, որոնց բնակության վայրն ու ծննդյան թվերը պարզվում են, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ «քթոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արմեն Ա.-ն: Բերման ենթարկվածները հրաժարվել են կատարվածի մասին հաղորդումներ տալուց և դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց, որից հետո բոլորը բաց են թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արտակ Հ.-ն աշխատում է «Նիկո» ՍՊԸ-ում՝ դիզայներ, Գրիգոր Հ.-ն, ով Արտակ Հ,-ի եղբայրն է, աշխատում է «Նիկո» ՍՊԸ-ում՝ ինժեներ, Արսեն Ա.-ն. Արմեն Ա.-ն և Սերժ Ա.-ն հարազատ եղբայրներ են: Արսեն Ա.-ն աշխատում է «Լաքեր և աքսեսուարներ» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ, Արմեն Ա.-ն աշխատում է «Արմենիա» ՍՊԸ-ում՝ որպես ծրագրավորող, Սերժ Ա.-ն աշխատում է «Կոկա Կոլա» ՓԲԸ-ում ՝որպես վաճառքի պատասխանատու, Դավիթ Ե.-ն և Տիգրան Ե.-ն հարազատ եղբայրներ են: Վերջինս աշխատում է «Նիկո» ՍՊԸ-ում՝ որպես ինժեներ, իսկ Գևորգ Մ.-ն աշխատում է «Պենոտեքս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից: 

  • Կիսվել: