երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վիճաբանության ժամանակ 34-ամյա տղամարդը հրացանից կրակել էր 30-ամյա տղամարդու ուղղությամբ, սակայն վրիպել էր

Վիճաբանության ժամանակ 34-ամյա տղամարդը հրացանից կրակել էր 30-ամյա տղամարդու ուղղությամբ, սակայն վրիպել էր

Փետրվարի 20-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ փետրվարի 19-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Դեբեդ գյուղի սկզբնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա տղամարդը 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանից կրակել էր 30-ամյա տղամարդու ուղղությամբ, սակայն վրիպել էր:

Ոստիկանությունից հայտնում են, որ 34-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին:

Որսորդական հրացանը վերցվել է:

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

 

 

 

  • Կիսվել: