երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մոսկվայի դատարանն ընդհանուր 240 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ-ում գործած ամենադաժան հանցախմբերից մեկի անդամներին

Մոսկվայի դատարանն ընդհանուր 240 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ-ում գործած ամենադաժան հանցախմբերից մեկի անդամներին

1990 - 2000-ական թվականներին ՌԴ-ում գործած ամենադաժան հանցախմբերից մեկի՝ «Տագանսկայա»-ի 11 անդամ դատապարտվել է ընդհանուր 240 տարվա ազատազրկման, հայտնում է 112 թելեգրամյան ալիքը:

Վճիռը կայացրել է Մոսկվայի քաղաքային դատարանը:

Այս հանցախմբի անդամները կապ ունեն 2013-ին հայտնի «օրենքով գող» Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») սպանության հետ: Նրանք զբաղվել են կողոպուտներով, թալանով, ռեկետով, առևանգումներով և սպանություններով։ Իրենց հակառակվող գործարարներին խոշտանգել են, կուրացրել ու սպանել։ Հանցախմբի գործունեությունը շարունակվել է մինչև 2019թ., երբ ԱԴԾ-ն հայտնաբերել է խմբավորման զինամթերքի հսկայական պահեստ՝ նռնականետերով, բոցավառիչներով, գնդացիրներով և պայթուցիկներով, ընդհանուր առմամբ ավելի քան 80 միավոր։

Այնուհետև բերման են ենթարկվել պարագլուխները, որոնց հետևել են մի շարք ակտիվ մասնակիցներ։ Դատավարությունը սկսվել է  2021 թվականին և ավարտվել միայն հիմա։ Հանցագործները ստացել են 22-ից 25 տարվա ազատազրկում և միլիոնավոր ռուբլիների տուգանքներ։ 

  • Կիսվել: