Իրանում պատրաստվում են Պուտինի այցին
Իրանը պատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցին: Այս մասին հայտարարել է երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պուտինի այցը Թեհրան մշակման փուլում է, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում», – ասել է նա:
Ներկա դրությամբ այլ մանրամասներ, ինչպես նաև այցի ժամկետները, հայտնի չեն: