Հայաստանի Մ15 հավաքականը վերջին տուրում պարտվել է
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականն ավարտեց պայքարը Ավանի ակադեմիայում ընթացող ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում:
Վերջին` երրորդ տուրում, Հայաստանի հավաքականը 2-2 հաշիվը գրանցեց Լատվիայի թիմի հետ: Հաղթողը որոշվեց 11-մետրանոցներով, լատվիացիները հաղթեցին 5-4 հաշվով:
Հայաստանի հավաքականը Մ15 մրցաշարում ավարտեց պայքարը 3 միավորով: մեր ընտրանին հաղթել էր Վրաստանի թիմին։ Հաղթողը հայտնի կդառնա Ուզբեկստան – Վրաստան խաղում: