ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Վերջին անգամը լինի, որ խոսում ենք սրա մասին»․ Տիգրան Ավինյանը՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակը ներբեռնելու մասին

«Վերջին անգամը լինի, որ խոսում ենք սրա մասին»․ Տիգրան Ավինյանը՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակը ներբեռնելու մասին

Երևանցիները պետք է հասկանան, թե ինչ նորարարարական մեթոդներ ենք օգտագործում: Այս մասին, այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ասաց Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով «Ակտիվ քաղաքացի» հարթակի մասին։

«Հավելվածը հավասարազոր է թեժ գծի աշխատանքներին, և բոլոր այն աշխատակիցները, որոնք դեռևս այդ հավելվածը չունեն, պետք է անպայման ներբեռնեն։ Այս շաբաթ լինի վերջին անգամը, որ խոսում ենք սրա մասին: Հաջորդ շաբաթ կհավաքագրեք այդ տեղեկատվությունը, թե ովքեր դեռևս չեն ներբեռնել կամ թերացել են այդ աշխատանքում»,- շեշտեց նա։

  • Կիսվել: