շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Վեոլիա ջուրը պետականացնելու անհրաժեշտություն չկա․ նախարար

Վեոլիա ջուրը պետականացնելու անհրաժեշտություն չկա․ նախարար

Վեոլիա ջուրը պետականացնելու անհրաժեշտության, կարծում եմ՝ չկա։ Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նա վստահեցրել է, որ նման քննարկումներ չկան։ Նրա խոսքով՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը յոթ տարի շարունակ տարածել է նույն հաղորդագրությունը, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձրել դրան, իսկ ութերորդ տարում՝ ընտրությունների նախաշեմին, պատկերը փոխվել է։ «Երբ, որ հայտարարեցիք, մենք էլ հասկացանք, որ լավ հայտարարություն չի և այո՛, կառավարության միջամտության շնորհիվ 24-ժամյա ջրամատակարարում է լինելու։ Կառավարությունը ասել է, որ պետք է լինի 24-ժամյա և ասեք, թե ինչ խնդիրներ կա, որ պետք է լուծվի, որ 24-ժամյա լինի և կառավարությունը կլուծի այդ խնիդրները», - նշել է Պապոյանը։

Նախարարը վստահեցրել է, որ կառավարությունը ամեն տարի միլիարդավոր դրամներ է ներդնում ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ ջրի կորուստը կանխելու համար։ «Երբ չես գողանում այդ գումարները, այլ տանում ես ու ջրի ենթակառուցվածք ես սարքում, կարող ես քեզ թույլ տալ ասել, որ դու պարտավոր ես ապահովել 24-ժամյա  ջրամատակարարում», - եզրափակել է նա։

  • Կիսվել: