շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Վայոց ձորում որսի կանոնների խախտման դեպքեր են բացահայտվել

Վայոց ձորում որսի կանոնների խախտման դեպքեր են բացահայտվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օրերս ՀՀ Վայոց ձորի մարզի որսահանդակներում բացահայտվել են որսի կանոնների խախտման դեպքեր։

Զառիթափ գյուղի հարակից տարածքում «Ուազ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են լիցքավորված ակոսափող և հարթափող մեկական որսորդական հրացաններ, փամփուշտներ և ձեռքի լուսարձակ։

Գնիշիկ գյուղի հարակից տարածքի որսահանդակում «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում առկա են եղել լիցքավորված ակոսափող, հարթափող որսորդական հրացաններ, նաև որսված մոխրագույն 5 կաքավ, որի որսն արգելված է։

Հարուցվել են վարչական վարույթներ՝ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։

Առգրավված իրեղեն ապացույցները հանձնվել են Ոստիկանություն։

Ապօրինի որսի կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։

  • Կիսվել: