ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Ուկրաինան ու Ռուսաստանը շարունակում են փոխադարձ հшրվшծները

Ուկրաինան ու Ռուսաստանը շարունակում են փոխադարձ հшրվшծները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են:

Մասնավորապես՝ ուկրաինական կողմը հայտնել է, որ Ռուսական հարվածներից Օդեսայում 1 մարդ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել: Դնեպրոպետրովսկում զոհվել է 8-ամյա երեխա, Սումիում կա 2 զոհ: Խարկովում և Խերսոնում կան տասնյակից ավելի վիրավորներ:

Իր հերթին Մոսկվայի քաղաքապետը տեղեկացրել է մայրաքաղաքի երկնքում 6 անօդաչու խոցելու մասին: Հունիսի 18-ին Մոսկվան ենթարկվել էր վերջին երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակմանը: ՀՕՊ համակարգերը խոցել էին գրեթե 200 անօդաչու: Հարվածի էր ենթարկվել Մոսկվայի նավթավերամշակման գործարանը:

Ուկրաինական կողմն էլ հավելել է, որ Սև ծովում ռուսական ԱԹՍ-ների հարվածներից զոհվել է Պանամայի դրոշով նավարկող քաղաքացիական նավի անձնակազմի անդամներից մեկը, ևս երկուսը վիրավորվել են: Հարձակման է ենթարկվել նաև Սենթ Քիթս և Նևիսի դրոշով նավարկող նավը, 3 մարդ վիրավորվել է:

 

  • Կիսվել: