շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում մասնակցել է միջազգային տնտեսական համաժողովի

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում մասնակցել է միջազգային տնտեսական համաժողովի

Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում մասնակցել է «Սպորտը, արվեստը, ինժեներիան և ստեղծագործական արդյունաբերությունը որպես ձեռնարկատիրական գործոն» միջազգային տնտեսական համաժողովին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
 
Իր ելույթում դեսպան Ենգիբարյանն անդրադարձել է  Հայաստանում վերջին տարիներին սպորտի, արվեստի և առաջատար տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում արձանագրված զարգացումներին, ինչպես նաև դրանցում դիվանագիտության դերակատարությանը։
 
Համաժողովին մասնակցել են Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանի նախագահ, դոկտ. Գունար Շելենբերգերը, Մագդեբուրգի քաղաքապետ Սիմոնե Բորիսը, Գերմանիայում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, դիվանագետներ, սպորտի և այլ բնագավառների ներկայացուցիչներ։

  • Կիսվել: