շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Վшնդшլիզմ Լոռու մարզում․ Սպիտակի ոլորաններում nղբերգական ավտովթшրից մшհшցшծ զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կnտրել են

Վшնդшլիզմ Լոռու մարզում․ Սպիտակի ոլորաններում nղբերգական ավտովթшրից մшհшցшծ զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը կnտրել են

Տարիներ առաջ, 2015 թվականի ապրիլի 17-ին, Լոռու մարզում, Սպիտակի ոլորաններում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել զինվորական «ՈւՐԱԼ»-ի մասնակցությամբ։ Զինվորներին տեղափոխող ավտոմեքենան հայտնվել էր ձորում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, մեծ թվով զինվորներ էլ վիրավորվել էին։ Մի մասը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, քանի որ տեղում բուժօգնություն էին ստացել, մի մասն էլ տեղափոխվել էին «Սպիտակի» բժշկական կենտրոն, որտեղից էլ զինվորական հոսպիտալ։

Դեպքից հետո մահացած զինվորի հիշատակին նրա զինակից ընկերները վթարի վայրում նրա անվամբ հուշաքար ու ծաղկամաններ էին տեղադրել և շատ հաճախ այցելում էին հուշաքարին ու ծաղիկներ խոնարհում։

Այսօր՝ հունիսի 19-ին, նկատեցինք, որ հուշաքարը ու ծաղկամաններից մեկը կոտրել են։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թե ով կամ ովքեր են այն սրբապիղծները, ովքեր ձեռք են բարձրացրել ողբերգական վթարի զոհ դարձած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարին, դեռևս անհայտ է։ Այս քստմնելի դեպքը պետք է շատ արագ իրավապահները բացահայտեն ու հայտնաբերեն այն կատարող ստահակին կամ ստահակներին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ Հայաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 17-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ժամկետային զինծառայողի և բոլոր վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Արտյոմ Թորոսյանը, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել ուղևորներ՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Նարեկ Ավագյանը, 19-ամյա Մարտիրոս Քոչարյանը, 19-ամյա Մհեր Շավեշյանը, 19-ամյա Ռաֆայել Օհանյանը, 19-ամյա Հարություն Բուդուլյանը, 19-ամյա Բորիս Նիկոյանը, 19-ամյա Արման Օվազյանը, 19-ամյա Հայկ Գրիգորյանը և 19-ամյա Արման Սարգսյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ «ЗИЛ-131» մակնիշի, ՊՆ 6744 Շ համարանիշի ավտոմեքենան վարել է Ա. Թորոսյանը։

Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Երևան–Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 15 մետր գլորվելով, գլխիվայր շրջվել ու հայտնվել ձորում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 8 հոգի, որոնցից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել նաև Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ ՊՆ Լոռու մարզի կայազորային զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը։
Ժամանել էր նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: