երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Առեղծվածային դեպք՝ Սյունիքում․ հայտնաբերվել են մարդու մասունքներ՝ գանգ, ոսկորներ և քրքրված հագուստ

Առեղծվածային դեպք՝ Սյունիքում․ հայտնաբերվել են մարդու մասունքներ՝ գանգ, ոսկորներ և քրքրված հագուստ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանության Մեղրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդանի Ձոր գյուղից քիչ հեռու՝ սարի լանջին, ոռոգման համար նախատեսված առվակը ստուգելու նպատակով քաղաքացին այցելել է նշված վայր և առվակի մեջ հայտնաբերել է մարդու մասունքներ՝ գանգ, ոսկորներ, և քրքրված հագուստ:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ունեն կասկածներ, որ հայտնաբերված մասունքները 2021 օգոստոսի 21-ին որպես անհետ կորած որոնվող Սյունիքի մարզի բնակիչ, 83-ամյա Լյուդվիգ Ս-ի մարմնի մասունքներն են։

 

Նրա անհետ կորելու փաստով 2021 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ 

Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ մասունքների դատաբժշկական։

  • Կիսվել: