երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Վարդենյաց լեռնանցքը փակ է, միջհամայնքային ավտոճանապարհները՝ դժվարանցանելի

Վարդենյաց լեռնանցքը փակ է, միջհամայնքային ավտոճանապարհները՝ դժվարանցանելի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների (բուք է և ձյուն) միջհամայնքային ավտոճանապարհները:

Կապան-Գորիս ավտոճանապարհին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Բավրայի անցակետի մոտ (բուք է) կան կուտակված ավտոմեքենաներ:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում բուք է:

Սարավան-«Զանգեր» հատվածում և Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: