Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների վերաբերյալ քաղաքացիների բոլոր հարցերին
«Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը» հայտնում է, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի` շուրջօրյա աշխատող
010 562533 հեռախոսահամարին։
«Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների վերաբերյալ ձեր բոլոր հարցերին։
Կոչ ենք անում ճանապարհ դուրս գալուց առաջ ճշտել տվյալ ուղղությամբ ճանապարհների անցանելիությունը։
Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։



