երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Վարչապետը տիկնոջ հետ Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

Վարչապետը տիկնոջ հետ Վանաձորում հարգանքի տուրք է մատուցել 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Վանաձորում 1988 թ. դեկտեմբերի 7-ի աղետաբեր երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո այցելել է Սպիտակ քաղաք:

Սպիտակում երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ՀՀ վարչապետը, վարչապետի տիկինը և այլ պաշտոնատար անձինք ծաղիկներ են խոնարհել: 

Հիշեցնենք՝ 36 տարի առաջ այս օրը, ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ՝ Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

 

  • Կիսվել: