երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Իրանը հայտարարել է իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականության մասին

Իրանը հայտարարել է իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականության մասին

Իրանը վճռականորեն կպաշտպանի իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ ի պատասխան Իսրայելի գործողությունների՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ ԱԽ անդամներին ուղղված նամակում։

«ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածում ամրագրված ինքնապաշտպանության անքակտելի իրավունքի շրջանակներում Իրանը համարժեք պաշտպանական գործողություններ է անցկացրել՝ ուղղված բացառապես ռազմական նպատակներին և իսրայելական ռեժիմի ապօրինի վերահսկողության տակ գտնվող օկուպացված տարածքներում գտնվող համապատասխան ենթակառուցվածքներին»,- ասված է փաստաթղթում։

Հայտարարության մեջ նշվում է․

«Իրանական ռազմական արձագանքն ուղղված է բացառապես ագրեսիայի հետմղմանը, զսպմանն ու նմանատիպ հանցագործությունների կրկնության բացառմանը։ Իրանը վճռականորեն կպաշտպանի իր անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը»։

  • Կիսվել: