ԱՄՆ-ն չեղարկել է հարաբերությունների կարգավորման բանակցությունները. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով խորհրդակցությունների երրորդ փուլը չեղարկվել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Գրգռիչների վերացման» և դեսպանատների աշխատանքը լիովին վերսկսելու հարցով առաջիկա հանդիպումը չեղարկվել է ամերիկացի բանակցողների նախաձեռնությամբ», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հուսով ենք, որ նրանց վերցրած դադարը շատ երկար չի տևի»,- հավելել է Զախարովան՝ չնշելով երկկողմ խորհրդակցությունների չեղարկման պատճառները։