երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Գիշերը Իրանը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա

Գիշերը Իրանը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա

Գիշերը Իրանը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի վրա, գրում է Mehr News Agency-ն։

Հրթիռներից առաջ Իրանն արձակել է 140 ԱԹՍ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը համակցված բնույթ է կրել․

«Իրանի զինված ուժերը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Հայֆային և Թել Ավիվին», - ասել է նա։

Նշենք, որ ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ գեներալ Ալի Մոհամմադ Նաինին հայտարարել էր, որ Իրանը սկսում է «Իրական խոստում III» գործողության իններորդ ալիքը, որը կտևի մինչև լուսաբաց։

  • Կիսվել: