ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վարչական պատասխանատվության է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վարորդը

Վարչական պատասխանատվության է ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի վարորդը

Երեկ՝ փետրվարի 9-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Bentley Mulsanne մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Նա Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան փողոցում, ավտոմեքենան կայանած է եղել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում, ինչը խոչընդոտ է առաջացրել քաղաքային տրանսպորտային միջոցների համար։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանի կողմից վարչական ակտ է գրվել Երևանի բնակիչ 27-ամյա Արմեն Մ.-ի նկատմամբ։ 

  • Կիսվել: