Վանաձորի պետհամալսարանի դասախոսը Mitsubishi-վ վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս հիվանդանոցում մահացել է
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն նյութեր են ստացվել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի ավագ հետաքննիչի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 18-ին, ժամը 18։00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ՝ 81-ամյա Վանդոս Ղարագյոզյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Վանաձորի բնակիչ, 69-ամյա Զինա Մարանդյանին։
Վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն և օգնել է ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում զննությոն էր կատարում ավագ հետաքննիչ Պրուտյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։
Ավտոմեքենան հետաքննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Բազումի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններքվ՝ վարորդ Վ. Ղարագյոզյանը աշխատում է Վանաձորի պետական համալսարանում որպես դասախոս։