հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Վանաձոր ԲԿ-ում բացվել է տարածաշրջանում եզակի սարքավորումներով համալրված ֆիզեոթերապեւտիկ եւ վերականգնողական բաժանմունք

Վանաձոր ԲԿ-ում բացվել է տարածաշրջանում եզակի սարքավորումներով համալրված ֆիզեոթերապեւտիկ եւ վերականգնողական բաժանմունք

Վերջին տարիներին ի շնորհիվ պետության կողմից առողջապահության ոլորտում որդեգրած ապակենտրոն քաղաքականության մարզային բժշկությունը բավականին առաջընթաց է ապրել՝ համայնքային նշանակության բուժհիմնարկները վերազինվել և վերանորոգվել են, համալրվել բարձրորակ նեղ ոլորտային մասնագետներով։ Այս առումով լավագույն օրինակներից մեկը Վանաձորի բուժկենտրոնն է։ Այն մարզային բուժհիմնարկների մեջ լավագույններից մեկի համարումն ունի։  

InfoPort.am-ի հետ զրույցում «Վանաձոր»  ԲԿ-ի տնօրեն Վահագն Մկրտչյանը նշում է, որ վերջին տարիներին բուժկենտրոնը համալրվել է ժամանակակից բուժտեխնիկայով, ինչպես նաև նեղ ոլորտային մասնագետներով, ինչը թույլ է տվել բավականին լայնացնել տրամադրվող ծառայությունների սպեկտրը և բարձրացնել դրանց որակը։ «Դրա շնորհիվ հաջողվել է բավականին կանխել պացիենտների արտահոսքը դեպի մայրաքաղաքային կլինիկաներ»,- նկատում է Մկրտչյանը։   

Նրա խոսքով, կատարված բարեփոխումների շնորհիվ ԲԿ-ում հաջողվում է կատարել բավականին բարդ միջամտություններ, որոնց համար նախկինում պացիենտները ստիպված էին լինում հասնել մայրաքաղաք։ Բարձրացել է նաև դիագնոստիկ ծառայությունների որակը՝ դա էլ ի շնորհիվ ներդրված ժամանակակից ախտորոշիչ սարքավորումների։

«Ի ուրախություն բոլորիս, բժշկական կենտրոնն այսօր ունի այնպիսի մասնագետներ, որոնց աշխատանքի մասին խոսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս»,- հավաստում է տնօրենը:     

Нет описания.

Նա նաև պատմում է ԲԿ-ի վերջին ձեռքբերման՝ տարածաշրջանում եզակի սարքավորումներով համալրված ֆիզեոթերապեւտիկ եւ վերականգնողական բաժանմունքի մասին, որը բացվել է "Շառլ Ազնավուր" հիմնադրամի, Ֆրանսիայի կառավարության և անձնական համատեղ ջանքերի շնորհիվ։ «Վերականգնողական կենտրոնը վերջերս է բացվել, բայց արդեն իսկ հասցրել է բուժում տրամադրել հարյուրավոր պացիենտների, որոնց թվում են նաեւ պատերազմի մասնակից մեր տղաներն ու նրանց ընտանիքի անդամները: Բժշկական կենտրոնը՝ Ճապոնիայի կառավարության և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ վերջերս համալրվեց  աշխարհահռչակ գերմանական «Leica» ընկերության նորագույն, գերժամանակակից սարքավորումներով, ինչի արդյունքում ունեցանք  ամբողջովին վերազինված ախտաբանահյուսվածքաբանական/պաթոհիստոլոգիական լաբորատորիա և ծառայություն»,- մանրամասնեց Մկրտչյանը:

Нет описания.

Միևնույն ժամանակ նա նշեց, որ գրանցված հաջողությունների վրա չեն պատրաստվում կանգ առնել։ Առաջիկայի համար ԲԿ-ն ունի նոր պլաններ՝ սկսած նոր ժամանակակից սարքավորումներ ձեռքբերելուց, մինչեւ նր մասնագետների ներգրավում: Մասնավորապես պատրաստվում են առաջիկայում ձեռք բերել մամոգրաֆ ու նաեւ նոր լապարոսկոպիկ սարք։ «Երկուսի դեպքում էլ պահանջարկը շատ մեծ է։ Մարզի կանայք կրծքագեղձի հետազոտման համար ստիպված են լինում հասնել մայրաքաղաք։ Դե իսկ լապորոսկոպիկ միջամտություններն էլ գնալով դառնում են առաջնային, ուստի պետք է քայլենք ժամանակին համընթաց»,- անկեղծանում է Մկրտչյանը։ Նա նաև ավելացնում է, որ ապագա պլաններում ՄՌՏ-ապարատի ձեռք բերումն է։

Դե իսկ իր աշխատանքի և Վանաձոր ԲԿ-ի հաջողության գրավականի մասին խոսելուց, տնօրենը նշում է, որ նշանակվելու առաջին իսկ օրվանից որդեգրել է թափանցիկ աշխատելաոճ և թիմային աշխատանք:

Нет описания.

  • Կիսվել: