Վահե Ղազարյան, դու պատասխան ես տալու օրենքի առաջ․ Արա Զոհրաբյան
«Ազատագրական շարժման» համահիմնադիր Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է․
«ՏՈՏԱԼԻՏԱՐ ՌԵԺԻՄԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆՆ Է
Հայաստանում առկա են տոտալիտար քաղաքական ռեժիմի նշանները՝
1. Կուսակցական և պետական կառույցների փաստացի միաձուլում,
2. Մոնոպոլիզացում և իշխանության կենտրոնացում՝ «կուսակցություն-պետության» նկատմամբ ենթակայությունն ու հավատարմությունը մարդկանց գնահատելու հիմնական գործոնն են,
3. «Համախմբելու» անվան տակ գլխադաս պաշտոնական գաղափարախոսություն՝ «թալանը ետ կբերենք, նախկիններն են մեղավոր», որը պարտադրվում է հասարակությանը ՝ որպես միակ ճշմարիտ մտածելակերպ․
4. Ֆիզիկական և հոգեբանական տեռոր, ոստիկանական պետության ռեժիմ, որտեղ գերակշռում է այս սկզբունքը՝ «Թույլատրվում է միայն այն, ինչ պատվիրում են իշխանությունները, մնացած ամեն ինչ արգելվում է»:
Հարգելով ոստիկանության ինստիտուտը և բոլոր բարեխիղճ ոստիկաններին, հայտարարում եմ քեզ՝ Վահե Ղազարյան, դու պատասխան ես տալու օրենքի առաջ նաև այն բանի համար, որ ոստիկաններին վատ և անօրինական գործողությունների ես դրդում։
Ոչինչ չի մոռացվելու»։
Նշենք, որ Ազատագրական շարժումն արդեն մի քանի օր է՝ համահայկական ստորագրահավաք է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նախօրեին Արա Զոհրաբյանը և մի քանի այլ քաղաքացիներ բերման էին ենթարկվել։