երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ընդդիմադիրները նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրից հետո ջարդուփշուր անում ՔՊ գրասենյակը

Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ընդդիմադիրները նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրից հետո ջարդուփշուր անում ՔՊ գրասենյակը

Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ընդդիմադիր երիտասարդները նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրից հետո ջարդուփշուր անում ՔՊ գրասենյակը։ Կից նա գրել է. «Վերջին անգամ երբ «դավաճան, Արցախ, հայրենիք» գոռացող երիտասարդ, առողջ տղամարդկանց խումբը եկել էր ՔՊ գրասենյակի մոտ, նոյեմբերի 9-ն էր։

Փողոցում մի երկու անգամ հայրենիք ու Արցախ էին գոռացել, դրոշ ծածանել, բարձրացել գրասենյակ, կոտրել դուռը, դրոշների վրա ու դրոշի տակ թաքցնելով գողացել տեսախցիկներ, նոթբուք, այլ արժեքավոր իրեր և գումար ու հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարած համարելով՝ հեռացել։
Այս գործով կան մեղադրյալներ և եթե չեմ սխալվում, գործն արդեն դատավարության փուլում է»։

  • Կիսվել: