Վաղվանից սկսած ունենք երեք արևառատ ու տաք օրեր. Գագիկ Սուրենյան
Հանրապետության տարածքում վաղվանից կունենանք երեք արևառատ ու տաք օրեր։ Այս մասին հայտնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Վաղվանից սկսած ունենք երեք արևառատ ու տաք օրեր, ջերմաստիճանը բոլոր մարզերում բարձրանում է 5-7 աստիճանով։ Մարտի 6-ից որոշակի ամպում է, բայց օդի ջերմաստիճանը չի նվազում»,- մասնավորապես ասվսած է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։


