կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին

Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին

Արթիկ համայնքում երեկ եղել է ուժեղ պտտահողմ։
 
Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։
 
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` վնասի նախնական չափերն ուսումնասիրելու նպատակով։
Պտտահողմի պատճառած վնասների վերաբերյալ հավելյալ տեղեկություն ունենալու դեպքում` խնդրում ենք զանգահարել`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: