հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ուժային կառույցների ներկայացուցիչները կմասնակցեն բանակային խաղերի

Ուժային կառույցների ներկայացուցիչները կմասնակցեն բանակային խաղերի

«Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղեր»-ին կմասնակցեն ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ, ՊԵԿ, Քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության թիմերն՝ ըստ մարզաձևերի: Այս մասին հայտել է ՀՀ կառավարությունը։

«Այսպիսով, կապահովվի ուժային կառույցների աշխատակիցների ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվածությունը, կամրապնդվի նրանց առողջությունը և երկարակեցությունը:

Ակնկալվում է ռազմակիրառական մարզաձևերի մասսայականացում, ֆիզիկական պատրաստականության դերի ու նշանակության բարձրացում, ուժային կառույցների միջև մարզական առողջ մթնոլորտի ստեղծում:

Յուրաքանչյուր տարի ակնկալվում է՝ 184 անձանց մասնակցության ապահովում, որից 120 մարզիկ, 8 ղեկավար, 16 ներկայացուցիչ և 40 մրցավար»,- ասվում է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: