Ուսումնավարժանք՝ «ԱԷԿ միջուկային և ճառագայթային վթարի դեպքում ՆԳՆ ՓԾ խմբերի գործողությունը» թեմայով
Հոկտեմբերի 25-ին ՆԳՆ փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության կողմից կազմակերպել և անց է կացվել «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարի դեպքում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճառագայթային մոնիտորինգի խմբերի գործողությունները» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ղեկավարում էր ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը։