չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ուշ երեկոյան ստուգայցեր` մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում (տեսանյութ)

Ուշ երեկոյան ստուգայցեր` մայրաքաղաքը սպասարկող ուղեւորափոխադրող կազմակերպություններում (տեսանյութ)

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի տարածքային կենտրոնի խմբերը դիտարկում են աշխատանքային օրվա ավարտին կատարվող ախտահանման աշխատանքները` նախատեսված սանիտարական նորմերով։

<Երեւանի Մուատ> ՓԲԸ-ում նախորդիվ արձանագրվել էին խախտումներ, որոնց հիմքով կազմվել էր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, նշանակվել էր վարչական տույժ` նախազգուշացում։ Երեկոյան անակնկալ ստուգայցի ընթացքում արդեն խախտումները վերացված են եղել։

ԱԱՏՄ-ն զգուշացնում է` խիստ մոտեցում է ցուցաբերվում ուղեւորափոխադրող բոլոր կազմակերպությունների նկատմամբ. Covid-անվտանգության կանոնների խախտման դեպքում կիրականացվի վարչարարություն։
 

  • Կիսվել: