կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուրցաձոր գյուղում անասնագոմի տանիք է այրվել

Ուրցաձոր գյուղում անասնագոմի տանիք է այրվել

Հուլիսի 15-ին, ժամը 04։33-ին Արարատի մարզյաին ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Խանջյան փողոցում՝ գետի մոտակայքում, այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանջյան փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում (մոտ 150 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:19-ին, մարվել՝ 09։08-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 70 քմ), տանիքում պահեստավորած անասնակեր (մոտ 120 հակ), կուտակած գոմաղբ և վառելափայտ (մոտ 15 քմ)»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: