ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ունենք պրոֆեսիոնալ, բարեվարք, մասնագիտական իրավապահ ծառայություն. ՄԻՊ թեկնածու

Ունենք պրոֆեսիոնալ, բարեվարք, մասնագիտական իրավապահ ծառայություն. ՄԻՊ թեկնածու

Մեր երկրում այս ծառայությունը լիովին նոր է: Այս մասին այսօր ԱԺ-ում, խոսելով  պարեկային ոստիկանության մասին, ասաց ՄԻՊ թեկնածու, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք, որպես պատասխանատուներ, ամենաշատն ուշադրություն ենք դարձրել բացասական կարծիքներին ու գնացել յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետևից: Ծառայության որակը մի բան էր, որտեղ մենք կոմպրոմիսին հնարավորություն ու մոտեցում չենք ունեցել:

Ասել, որ փառահեղ գոհ եմ վերջնական արդյունքներից, բնականաբար՝ ոչ, որովհետև ծառայությունը Երևանում գործարկվել է 2021 թվականի հուլիսից, բայց կոնկրետ փաստեր ունենք, որ պարեկային ծառայությունը գործունեությունը հաջողել է, այն հասել է նպատակին, ունենք պրոֆեսիոնալ, բարեվարք, մասնագիտական իրավապահ ծառայություն, որն ամենակարճ ժամանակում ու դժվարին իրավիճակում հասնում է հանրությանը՛՛:

Նա անդրադարձավ վիճակագրական տվյալներին և նշեց, որ հատկապես մի թիվ խիստ կարևորում է. ՛՛Վրաերթերի դեմ պայքարելու ամենալավ օրինակը ոչ սահմանված վայրերում հետիոտնի անցման արձանագրություններն են: 2020-ին, երբ պարեկային ծառայությունը չէր գործում, արձանագրվել է 0 դեպք, 2021 թվականի 6 ամսվա ընթացքում արձանագրվել է 3267 դեպք՛՛:

  • Կիսվել: