երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ուղևորների կողմից դիմակ չկրելու, գերբեռնված ուղևորափոխադրման դեպքեր` Կենտրոն վարչական շրջանում

Ուղևորների կողմից դիմակ չկրելու, գերբեռնված ուղևորափոխադրման դեպքեր` Կենտրոն վարչական շրջանում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը:

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով ուսումնասիրել են կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 50 տրանսպորտային միջոց:

Հայտնաբերվել է ուղևորների կողմից դիմակ չկրելու, գերբեռնված ուղևորափոխադրման 8 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:
Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս շարունակական կլինի:

  • Կիսվել: