շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ուֆա քաղաքում տևական ժամանակ միայնակ մնացած երեխաներն ապահով հասել են Հայաստան. ՄԻՊ

Ուֆա քաղաքում տևական ժամանակ միայնակ մնացած երեխաներն ապահով հասել են Հայաստան. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ ՌԴ Ուֆա քաղաքում տևական ժամանակ միայնակ մնացած երեխաներն ապահով հասել են Հայաստան:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Պատկերացնո՞ւմ եք՝ լուսանկարի երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել արտակարգ դրության հիմքով չվերթների դադարեցման մասին:

Մարդու իրավունքների պաշտպանի, Ռուսաստանում Հայաստանի
դեսպանատան ամենօրյա աշխատանքի արդյունքում երեխաներն ապահով հասել են Հայաստան: Այդ գործում մեծ է եղել նաև Բաշկիրիայի հանձնակատարի դերը, ում հետ կապ է հաստատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտանիքի պատմության մասին իմանալուն պես:

Տեսանյութը՝ շուտով՛՛:

  • Կիսվել: