երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թվայնացման ծրագրի համար նախարարությունը ստացել է 10 մլրդ դրամ. Հայրապետյան

Թվայնացման ծրագրի համար նախարարությունը ստացել է 10 մլրդ դրամ. Հայրապետյան

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնել է, որ թվայնացման ծրագրի համար իրենց նախարարությունը ստացել է 10 մլրդ դրամ։ Այս մասին նա հայտնել է այսօր լրագրողների հետ հանդիխման ժամանակ:

նա նշել է, ո թվայնացման գործում ներգրավված են մի քանի սուբյեկտներ, նախարարությունը քաղաքականություն է մշակում, բայց չի այն իրականացնում։

«Ներկայացվել է կիբերանվտանգության մասին օրինագիծ, որն ուղղված է տեղեկատվական համակարգերում և կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքներում կիբերանվտանգ միջավայր ստեղծելուն։

Նախագծի ընդունմամբ կստեղծվի իրավական դաշտ՝ կիբերանվտանգության մարտահրավերներին արձագանքելու, կիբերանվտանգության ամրապնդման և կիբեր գրագիտության բարելավման համար:

Սկսվել է Cloud First քաղաքականության մշակումը: Կառավարությունը քննարկում է ամպային լուծումների հնարավորությունը բազմաթիվ միջազգային գործընկերների հետ, ինչպիսիք են Amazon Web Services-ը:

Մենք ակնկալում ենք խրախուսել տարբեր գերատեսչություններին տվյալների պահպանման համար ավանդական սերվերների փոխարեն օգտագործել ամպային լուծումներ, ինչը կնպաստի երկրի տեխնոլոգիական ենթակառուցվածքի արդիականացմանն ու զարգացմանը։ Ամպային ծառայության անցումը մեզ թույլ կտա հրաժարվել ռեսուրսներ ինտենսիվ սերվերային տնտեսությունից»,-ասել է Հայրապետյանը։

Նա նաև նշել է, որ նախարարությունը մտադիր է տեխնոլոգիական ոլորտում հիմնարար գիտելիքներ տրամադրել շուրջ 300 մասնակիցների Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում։

«Բացի այդ, ՏՏ ոլորտին կտրամադրվեն դրամաշնորհներ՝ նոր աշխատակիցներ ներգրավելու և աշխատակիցների մասնագիտական ​​հմտությունները զարգացնելու նպատակով։ Նախատեսում ենք նաև միջոցառումներ կազմակերպել բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների մասնակցությամբ»,-ասել է Հայրապետյանը:

  • Կիսվել: