ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ռուսական ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են 52 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը ռուսական ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են 52 անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ՀՕՊ ուժերը խոցել և որսացել են 52 ուկրաինական անօդաչու թռչող սարք: 41 ԱԹՍ է ոչնչացվել Բելգորոդի շրջանի երկնքում, 6-ը՝ Բրյանսկի, 3-ը՝ Մոսկվայի շրջանի, 2-ը՝ Ղրիմի։

Ռոսավիացիայի տվյալով՝ մեկ ժամ տևողությամբ ինքնաթիռների վայրէջքների և թռիչքների սահմանափակումներ են կիրառվել Մոսկվայի Վնուկովո և Շերեմետևո օդանավակայաններում: 

Բելգորոդի շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ մարդատար մեքենային անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել է խաղաղ բնակիչ:

  • Կիսվել: