ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Քննարկվել են Հեսսեն երկրամասի հետ Հայաստանի համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Քննարկվել են Հեսսեն երկրամասի հետ Հայաստանի համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Հեսսեն երկրամասի Միջազգային համագործակցության և եվրոպական հարցերի նախարար Մանֆրեդ Փենթցի հետ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը:

Կողմերը քննարկել են Հեսսեն երկրամասի հետ Հայաստանի համագործակցությունը խորացնելու հեռանկարները տնտեսական, ներդրումների խթանման, մշակութային համագործակցության, ինչպես նաև առանձին քաղաքների միջև գործընկերության ոլորտներում:

  • Կիսվել: