երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թուրքիայում հայկական եկեղեցում խորոված են արել

Թուրքիայում հայկական եկեղեցում խորոված են արել

Շանլըուրֆայում մի քյաբաբ պատրաստող, պատմական Գերմուշ եկեղեցում մանղալ դնելով՝ քյաբաբ է պատրաստել։ Այն 19-րդ դարի եկեղեցի է, որը մի ճաշարանատիրոջ քյաբաբ պատրաստելու վայր էր դարձել։ Եկեղեցում տեղի ունեցածը սոցիալական ցանցերում արագ տարածում է գտել, այս, այսպես կոչված, մանղալ-փարթին շատ կտրուկ արձագանք է առաջացրել,- գրել է t24-ը:

 

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը թվիթերյան իր էջում ևս անդրադարձել է տեղի ունեցածին և իր թվիթերյան էջում գրառում կատարել.

«Նրանք իմ եկեղեցում խորովածի երեկույթ անցկացրին: Ի՞նչ կարող եմ ասել: Հաջողություն!»:

 
 

  • Կիսվել: