Թուրքական ԱԹՍ-ները երեկ պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ
Թուրքական ԱԹՍ–ները երեկ պարեկություն են իրականացրել Հայաստանի և Իրանի սահմանների մոտ, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրանցից մեկը հայկական սահմանի ուղղությամբ՝ Արարատ լեռան մոտ, կարճ ժամանակով միացրել է տրանսպոնդերը (Bayraktar TB2, Թուրքիայի ՌՕՈւ)։ Երկրորդը բավականին երկար ժամանակ գտնվել է Իրանի հետ սահմանին։ (TB-2, նշված է, որ պատկանում է ազգային ոստիկանությանը):
Երրորդը սավառնել է Իրանի սահմանին՝ դեպի հարավ (TAI Aksungur):