շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին «Niva»-ն մխրճվել է բեռնատարի մեջ, կան վիրավորներ

Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին «Niva»-ն մխրճվել է բեռնատարի մեջ, կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նելսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 20-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։   

նկար

Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմանում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 82 կմ հատվածում բախվել են 21-ամյա Ոսկան Ո.-ի վարած ՎԱԶ-2121 մակնիշի և 36-ամյա Կարեն Ս.-ի վարած ՏԱԶ-3507 մակնիշի ավտոմեքենաները:  

 

նկար

Վթարի հետևանքով վարորդներից Ոսկան Ո.-ն, նրա ուղևորներ, 33-ամյա Էվելինա Ա.-ն և 16-ամյա Էլիզա Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

 

նկար

  • Կիսվել: