Տորք Անգեղի արձանի հարակից գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի. քաղաքապետարան
Նոր Նորք վարչական շրջանում Տորք Անգեղի արձանի հարակից գոտին կվերածվի բացառիկ զբոսավայրի: Առաջին փուլի աշխատանքներն արդեն ավարտվել են, հաջորդ տարեսկզբից կմեկնարկի նախագծի երկրորդ փուլը: Այս մասին քննարկում է եղել այսօր Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ամբողջությամբ ավարտվել է նաև Մինաս Ավետիսյանի պուրակի հիմնանորոգման ծրագիրը. բնակիչների հանգստի համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ:
՛՛Մենք այգիները կառուցապատելու քաղաքականությունից անցել ենք ավելի կանաչապատելու և բարեկարգ դարձնելու քաղաքականությանը: Այգիների բարեկարգման համար 2023թ. աննախադեպ տարի է եղել, և 2024 թվականին պետք է էլ ավելի մեծ ծավալի աշխատանք կատարենք՛՛,-ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: