հինգշաբթի, հունիս 6
6 / 6 / 2024
Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 151 մասնակից. ՆԳՆ

Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 151 մասնակից. ՆԳՆ

Երևանում տեղի ունեցած բողոքի և իրազեկման ակցիաների ընթացքում ժամը 11։00-ի դրությամբ ավելի քան 150 քաղաքացի է բերվել ոստիկանություն։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։

151 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)», – ասացին ոստիկանությունում։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 10.30-ի դրությամբ 134 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

  • Կիսվել: