հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվում. փաստաբան

Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվում. փաստաբան

Քաղաքացիական անհնազանդության գործողությունների մասնակիցները, որոնք տարվել էին ոստիկանության բաժիններ, ազատ են արձակվում։

Քիչ առաջ «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության  անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց. «Բոլոր բերման ենթարկվածներս ազատ արձակվեցինք: Նոր Նորքից, եթե կարիքս լինի, ասեք»։

Նշենք, որ այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում փողոցներ են փակվում: Ժամը 08։00-ից նրանք մայրաքաղաքում շուրջ 20 փողոց են փակել։ Ժամը 10.30-ի դրությամբ 134 մարդ է բերման ենթարկվել ոստիկանների կողմից:

Լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է` ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով բերման ենթարկում բազմաթիվ քաղաքացիների, որոշ դեպքերում նաև գետնին տապալելով։ Այդ գործողություների ընթացքում վնասել են օպերատորներից մեկի տեսախցիկը, իսկ 24news.am-ի լրագրողը քաշքշոցի ժամանակ կորցրել է գիտակցությունը:

Սրբազանը նախօրեին կայացած հանրահավաքում կոչ արեց առավոտյան ժամը 8-ից անել «տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ ՀՀ զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»։

 

  • Կիսվել: